четверг, 29 мая 2014 г.

Թեյ

Թեյ
Թեյ (չին. 茶 — «չա́»), ըմպելիք, որը ստացվում է հատուկ մշակման ենթարկված թեյի թփի տերևների եփման, եռացման և/կամ թորման արդյունքում:
Թեյ է կոչվում նաև ինքը` այդ ըմպելիքի պատրաստման համար նախատեսված տերևը: Բույսի լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ: Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում: Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում: Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը 50-սմ-ի:
Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր` մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից: 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով: 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից: 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ և թեյարաններ: Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։

Սուրբ Ժաննա դ'Արկի օր


Ժաննա դ'Արկը ծնվել է, հավանաբար, 1412թ.-ի հունվարի 6-ին` Ֆրանսիայի Դոմրեմի գյուղում, ունևոր գյուղացիների ընտանիքում: Նա օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և իր շրջապատին ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել:
13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ: Աստիճանաբար Ժաննան սկսում է հավատալ իրեն երևացող տեսիլքներին, որոնք հրամայում են իրեն դառնալ զինվոր և պաշտպանել իր հայրենիքը: Դիմելով թագավորական զորքերի հրամանատարին` Ժաննան սկսում է մասնակցել մարտական գործողություններին և իր զորքի հետ միասին մի շարք հաղթանականեր է տանում թշնամու հանդեպ:
 
1430թ.-ի մայիսի 23-ին բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին` 10 հազար լիվր գումարի դիմաց: Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ: 1431թ.-ի մայիսի 30-ին Ժաննային այրում են Ռուանի Հին շուկայի հրապարակում` նրան վհուկ և հերետիկոս համարելով:
 
1920թ.-ի մայիսի 16-ին Հռոմի Պապ պապ Բենեդիկտոս 15-րդ-ի հրամանով Ժաննա դ'Արկը դասվում է սրբերի շարքին: 
 
Ժաննա դ'Արկը համարվում է զինվորականների և Ֆրանսիայի հովանավորը: Իսկ մայիսի 30-ը համարվում է Սուրբ Ժաննա դ'Արկի օր:  http://www.dasaran.am/apps/wiki/view/id/7878

Միացի՛ր նաև Ֆեյսբուքում https://www.facebook.com/pages/Baobab-Info/556228444449716


Գնահատեք:

Նորաբաց բլոգ

 Այս   բլոգում  դուք  կստանաք   հիանալի  տեղեկատվություն: